ԱՄՆ-ում անցկացվելու է Hello Kitty-ին նվիրված խոշոր ցուցահանդես


ԱՄՆ-ում անցկացվելու է Hello Kitty-ին նվիրված խոշոր ցուցահանդես

  • 03-09-2015 14:54:52   | ԱՄՆ  |  Մշակույթ

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում նոյեմբերի 14-ից բացվելու է խոշոր ցուցահանդես` նվիրված ճապոնական փոփ մշակույթի հայտնի կերպարներից մեկին` Hello Kitty-ին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով WWD-ին: 
 
Ըստ աղբյուրի` ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են Sanrio ընկերության արխիվից  1970-1980-ական թվականների հարյուրավոր հազվագյուտ առարկաներ, որոնք կրում են Hello Kitty  խորհրդանիշը: Բացի այդ` ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան տեսնել Լեդի Գագայի կրած խաղալիքներից կարված զգեստը և բրենդի խորհրդանիշով ոսկյա զարդեր:  
Ցուցահանդեսը ստացել է Hello! Exploring the Supercute World of Hello Kitty անվանումը և նվիրված է ստեղծված կերպարի 41 ամյակին: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է ծնվել բրենդը և ինչ ազդեցություն է ունեցել փոփ մշակույթի վրա: Այն ներկայացվելու է EMP թանգարանում: 
Նշենք, որ Hello Kitty-ի կերպարը ստեղծվել է 1974 թվականին Sanrio խաղալիքներ արտադրող ճապոնական ընկերության ղեկավարի կողմից: Բրենդը լայնորեն օգտագործվում է մի շարք ապրանքատեսակների ստեղծման մեջ, ինպիսիք են համակարգչային խաղերը, գրասենյակային և տնտեսական ապրանքները, հագուստը և խաղալիքները: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play