Չինաստանի կինոթատրոններում առաջին անգամ թույլատրվել է ցուցադրել միասեռականների մասին պատմող ֆիլմ


Չինաստանի կինոթատրոններում առաջին անգամ թույլատրվել է ցուցադրել միասեռականների մասին պատմող ֆիլմ

  • 03-09-2015 17:25:27   | Չինաստան  |  Մշակույթ

Երկու տղամարդկանց միջև եղած սիրո մասին պատմող Seek McCartney ֆիլմը Չինաստանում ստացել է վարձակալության թույլտվություն: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով The Hollywood Reporter-ին:
 
Սա միասեռականների հարաբերությունների մասին պատմող առաջին կինոժապավենն է, որը թույլատրվել է ազատորեն ցուցադրել երկրի կինոթատրոններում: Ակնկալվում է, որ ֆիլմը կցուցադրվի առաջիկա ձմռանը, սակայն պրեմիերայի համար կոնկրետ ամսաթիվ առայժմ չի նշվում:  Տեղեկացվում է, որ ֆիլմի ստեղծման վրա համատեղ աշխատել են չինացի և ֆրանսիացի պրոդյուսերները: 
Ֆիլմի ռեժիսոր Վանգ Չաոն տեղի իշխանությունների կայացրած որոշումը համարել է «փոքր քայլ կինոքննադատների և մեծ քայլ կինոգործիչների համար»: 
Ֆիլմում նկարահանվել է չինացի հայտնի երգիչ Հան Գենը և ֆրանսիացի դերասան Ջերեմի Էլկեմը:  Չինաստանի իշախանություններն առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը: Հայտնի է, որ այս տարվա սկզբին հրաժարվել են վարձակալել մեկ այլ «Փակուղի» ֆիլմը, որում կա երկու տղամարդկանց համբուրվելու տեսարան:
Չինաստանը չի օգտագործում վարկանիշային համակարգը, հետևաբար տեղի կինոթատրոններում հանդիսատեսը կարող է առանց տարիքային սահմանափակման դիտել ցանկացած ֆիլմ: Հենց այս պատճառով էլ Չինաստանում միասեռ ամուսնությունների մասին պատմող ժապավենների ցուցադրություններն արգելված են:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play