Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում


Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում

  • 07-09-2015 13:51:35   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են Hollywood Non-Stop ծրագիրը մարզերում։ 
 
Առաջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև՝ սեպտեմբերի 8-ին Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ սեպտեմբերի 9-ին Hollywood Non-Stop-ը կունկնդրեն հեռավոր Մեղրիում՝ Մեղրու մշակույթի պալատի դահլիճում։ Հոկտեմբերի 5-ին հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը կներկայացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Մուտքն ազատ է:
Համերգները կայանում են «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» նախագծի շրջանակում։ Կներկայացվեն Ջորջ Գերշվինի, Ջոն Վիլյամսի, Լեոնարդ Բերնսթայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն այդ երաժշտությունն օգտագործած ամերիկյան ֆիլմերի թրեյլերների ցուցադրությամբ: 
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է ԱՄՆ դեսպանատան հետ այս նախաձեռնությունը և ընդգծում, որ մարզերում ներկայացնելու են մի ծրագիր, որը հանդիսատեսին հետաքրքիր է։ Նա նաև ընդգծեց, որ մարզերում սպասում են դասական երաժշտությանը։ 2013-ին Գյումրիում Hollywood Non-Stop-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան շատ էր, որ մեկ օրվա ընթացքում նվագախումբը երկու համերգով է հանդես եկել։   
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play