Ընդհարումներ Իջեւանում տեղի ունեցած ցույցի ժամանակ


Ընդհարումներ Իջեւանում տեղի ունեցած ցույցի ժամանակ

  • 03-12-2010 21:42:05   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով
 Դեկտեմբերի 3-ին Իջեւանի Շատրվանների հրապարակում նախատեսված էր ցույց ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Ի դեպ, այդ հրապարակում է տեղակայված ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը: Ցույցին նախապատրաստվել էին նաեւ ոստիկանները: Մարզի մյուս տարածաշրջաններից ոստիկանության օժանդակ ուժեր էին բերվել Իջեւան: Ոստիկաններից ոմանք քաղաքացիական հագուտով էին: Ցույցը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, սակայն այդ ժամին արդեն Շատրվանների հրապարակի երկու մուտքերը շրջափակված էին ոստիկանության կողմից: Ցույցի մասնակիցները հավաքվել էին Ենոքի փողոցում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի առաջ: Այստեղից ժամը 14.10-ին սկսվեց Նիկոլի եւ մյուս քաղբանտարկյալների նկարների պաստառներով, եռագույն դրոշներով երթը: Երթի մասնակիցները հասան Շատրվանների հրապարակի մուտքի մոտ, որտեղ հանրահավաք կայացավ: Ելույթ ունեցան Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նախկին քաղբանտարյալ Դավիթ Մաթեւոսյանը, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Դավիթ Շահնազարյանը, ,Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը: Ժամանակ առ ժամանակ հնչում էին ,Պայքար, պայքար մինչեւ վերջե. «Ազատություն Նիկոլին» եւ այլ կարգախոսներ: Հրապարակի մուտքը փակած ոստիկանները երկու կողմից շրջափակված էին ցուցարարներով, ուստի Վահագն Խաչատրյանը այդ տարածքը համեմատեց Լաչինի միջանցքի հետ: Հետո սկսվեց ցուցարարների երթը դեպի քաղաքի Անկախության փողոցի հրապարակ: Այդտեղից ցուցարարները շրջվեցին ետ` դեպի Ենոքի փողոցում գտնվող ՀԱԿ Իջեւանի գրասենյակ: Փողոցով նրանց երթը փորձում էին փակել ոստիկանները, ովքեր ցուցարարներին հորդորում էին քայլել միայն մայթով: Սակայն մայթի վրա էլ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկներ եղավ: Ընդ որում` բախումների մեջ ներգրավված էին նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Ցուցարարներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին, հետո ազատ արձակեցին: Ընդ որում` ամբողջը նկարահանվում էր նաեւ ոստիկանական համազգեստով երկու հեռուստաօպերատորների կողմից: Ենոքի փողոցում ոստիկանները մի պահ փորձեցին կանխել երթն առաջնորդող եռագույն դրոշով երիտասարդի շարժը: Սակայն նա վազքով ճեղքեց ոստիկանների շղթան, ոստիկաններն էլ ,լարեցինե նրա հետեւից: Սակայն «չաղ» ոստիկանները ի վիճակի չէին հասնել պատանուն: Այս ամենին իրենց պատուհաններից եւ պատշգամբներից հետեւում էին Ենոքի փողոցի բնակիչները: Ժամը 15-ի սահմաններում ցուցարաների երթը եզրափակվեց ՀԱԿ Իջեւանի գրասենյակի մոտ; Ոսկան Սարգսյան
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով