ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը


 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը քննարկել են սահմանին տիրող իրավիճակը

  • 11-09-2015 14:18:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 խորհրդակցության է հրավիրել գեներալ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:

SHAMSHYAN.com-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռ քննարկում է ընթանում: Նախնական տեղեկություններով՝ քննարկվում են սահմանին տիրող իրավիճակը և հետագա հնարավոր քայլերը:

Հիշեցում, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը բավականին սրվել է: Ադրբեջանական զինուժը հաճախակիացրել է ձեռնարկվող սադրիչ գործողությունները և հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար արկակոծումներ ու գնդակոծումներ է իրականացնում, ինչպես նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարում:

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը