Կուբայի իշխանությունները ներում կշնորհեն 3,5 հազար դատապարտյալների
11-09-2015 17:18:31 | Կուբա | Միջազգային
Կուբայի իշխանությունները հայտարարել են 3522 բանտարկյալների ներում շնորհելու որոշման մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ինչպես տեղեկացվում է, դատապարտյալներին ներման շնորհումը կիրականացվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` սեպտեմբերի 19-20-ը Կուբա կատարելիք այցին նախորդող երեք օրերի ընթացքում:
Ավելի վաղ, Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ Հռոմի Պապի հետ ունեցած հանդիպումն ուժեղ ազդեցություն է ունեցել իր վրա և ինքը մտածում է հռոմեկան կաթոլիկ եկեղեցու գիրկը վերադառնալու մասին:
Նա նաև խոստացել է այցելել Հռոմի Պապի բոլոր պատարագներին, որոնք նա կմատուցի Կուբա կատարելիք այցի ընթացքում:
Կուբայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար:
Նշենք, որ Կուբայի նախագահը Վատիկանում Պապին հանդիպել էր սույն տարվա մայիսին: