Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ (Տեսանյութ)


Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ (Տեսանյութ)

  • 23-09-2015 14:45:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 23-ին յութուբի՝ իր պաշտոնական ալիքում հրապարակել է վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ չորրորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչեցված հարցերի պատասխանները:
 
Տեսանյութում վարչապետը պատասխանում է ֆեյսբուք, թվիթթեր և րեդդիթ սոցիալական ցանցերում իրեն ուղղված շուրջ 30 հարցի, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների՝ քաղաքականություն, տնտեսություն, կրթություն և այլն: Հարցեր են տրվել թե՛ լրագրողների և թե՛ հասարակ օգտատերերի կողմից՝ ընդգրկելով ոչ միայն հայ, այլ նաև՝ օտարազգի օգտատերերին:
 
2014 թվականի մարտից ի վեր վարչապետ Արայիկ Հարությունյանն արդեն 4 առցանց հարցուպատասխան է կազմակերպել սոցիալական ցանցերի օգտատերերի համար, որոնց ընթացքում պատասխանել է հնչեցված անխտիր բոլոր հարցերին:
 
Չորրորդ առցանց հարցուպատասխանի տեսանյութը՝ ստորև:
https://www.youtube.com/watch?v=wSu1vLbkkzQ&feature=youtu.be
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն