Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

  • 29-11-2010 20:54:04   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական