Երեւանի փոխքաղաքապետի պնդմամբ Երեւանի տոնը պետք է նշել հարգելով սահմանապահ զինվորի ոգին(Տեսանյութեր)


Երեւանի փոխքաղաքապետի պնդմամբ Երեւանի տոնը պետք է նշել հարգելով սահմանապահ զինվորի ոգին(Տեսանյութեր)

  • 30-09-2015 15:04:49   | Հայաստան  |  Մշակույթ



Այս տարի «Էրեբունի-Երևան»-ի 2797-ամյակին նվիրված միջոցառումները , որոնք  նշվելու են հոկտեմբերի 10-ին և 11-ին  կրելու է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
 
Նա նշեց, որ միջոցառման ծրագիրը մշակվել է երեք ամիս եւ ցանկը առատ է լինելու ինչպես գեղարվեստական, այնպես էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ոգուն համահունչ: Նրա խոսքով միջոցառումները կսկվեն Էրեբունի արգելոցից. «Հոկտեմբերի 11-ին ավանդական միջոցառումներ կլինեն` առավոտյան ջրցան մեքենաները կմաքրեն Երևան քաղաքը: Տեղի կունենա «Ավելի լավ Երևան» խորագիրը կրող էքսպո ցուցահանդեսը, որն իրենից ներկայացնում է Երևանի տեսլականը, և կներեկայցվեն մակետներ: Պաշտոնական համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի ժամանակ մի շարք անվանի մարդկանց կոչումներ կշնորհվեն»: Ա. Սուքիասյանը հավելեց, որ ժամը 19:30-ին Հանրապատության հրապարակում տեղի կունենա «Իմ ջերմ և բարի Երևան» խորագիրը կրող համերգը:
 
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաեւ,  որ այս տարի շուրջ  2797 սոցիալական անապահով ընտանիքներ, Արցախյան պատերազմում զոհված զինածառայողների ընտանքիներ, հաշմանդամներ և սիրիահայ ընտանիքներ տեխնիկայի տեքսով նվերներ կստանան: իսկ միջոցառումներից մեկ շաբաթ անց,  հոկտեմբերի 17-ին շուրջ 1400 ծնողներ հնարավորություն կունենան   գնալ զորամասեր եւ հանդիպեն իրենց զավակների հետ :
 
Անդրադառնալով միջոցառման  բյուջեին,  վերջինս նշեց, որ տոնի իրականացման համար նախատեսված է 130 միլիոն դրամ. «130 միլիոն դրամը միայն բյուջեից նախատեսված գումարն է: Բացի դրանից, 30 միլիոն դրամ եւ բացի դրանից եւս 30 մլնը նվիրատվություն է եղել: Այդ նվիրատվությունների մեջ մտնում է լոգոտիպերի տպում, բեմերի տեղադրում և այլն»: 
 
Անդրադառնալով օրերս սկսված ստորագրահավաքին, որով պահաջում էին Էրեբունի-Երևանի համար նախատեսված բյուջեն ուղղել սահմանամերձ գյուղերին, փոխքաղաքապետը նշեց. որ Երևանի համար նախատեսված  բյուջեն օգտագործվում է բացառապես Երեւան քաղաքի հետ կապավ եւ բարոյապես իրավունք չկա նպատակային տրված գումարն ուղղել մեկ այլ նպատակի, որքան էլ որ խնդիրը լինի  մտահոգիչ: «Եթե միջոցառումներ չնշենք, կարծում եմ, հարևանների ջրաղացին ջուր կլցնենք: Արդյո՞ք սրանով մենք չենք մտահոգվում ռազմական դրությամբ, արդյո՞ք  չենք կասկածում զինվորի մարտունակությանը: Պետք է հարգվի սահմանապահ զինվորի ոգին, և միջոցառումները պետք է կայանան»,- եզրափակեց փոխքաղաքապետը: 
 
 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play