«Էրեբունի-Երևան- 2797». սոցիալական ծրագիր, օր 5-րդ


«Էրեբունի-Երևան- 2797». սոցիալական ծրագիր, օր 5-րդ

  • 05-10-2015 13:46:22   | Հայաստան  |  Բարեգործություն

Հոկտեմբերի 5-ը «Էրեբունի-Երևան - 2797» տոնակատարության առթիվ անցկացվող սոցիալական ծրագրի 5-րդ օրն է: 
 
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներին: Նվերներ կստանան նաև բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայերի, երիտասարդ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ և ցեղասպանությունը վերապրած անձինք: 
Ծրագրի 5-րդ օրը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նվերներ կստանա ընդհանուր թվով 374 ընտանիք: Նշենք, որ հոկտեմբերի 4-ի դրությամբ որես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել երևանաբնակ 1595 ընտանիք:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Բարեգործություն