Թուրք գրող Քեմալ Յալչընին հայի «ցավը» համարում է նաև իր «ցավը» (Տեսագրություն)


 

Թուրք գրող Քեմալ Յալչընին հայի «ցավը» համարում է նաև իր «ցավը» (Տեսագրություն)

  • 14-10-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Հոկտեմբերի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ առաջին անգամ  Հայաստան ժամանած թուրք գրող  Քեմալ Յալչընի և  տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի համատեղ ասուլիսը։ 
 
Թեման՝ 
«1.Ապագա Թուրքիայի տեսլականն ու  տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված թուցք մտավորականների կատարած  աշխատանքները։
2.Հոկտեմբերի 10–ին Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո  երկրում հայտարարված եռօրյա սուգին հետևող ժամանակահատվածում ներքաղաքական հնարավոր զարգացումները։
3.Նոյեմբերի 1–ին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝  հասարակության սպասումների հնարավոր  իրատեսական վերլուծությունը»։
 
 
ՔԵՄԱԼ ՅԱԼՉԸՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է։
25–ից ավելի գրքերի հեղինակ թուրք գրող Քեմալ Յալչընը առաջին անգամ է գտնվում մեր երկրում, նրա «Հոգիս Քեզմով Կխայտա» փաստագրական թատերգությունը առաջին անգամ պիտի ներկայացվի Հայաստանում։
1990 թվականից հայկական հարցին նվիրված գրքեր հրատարակող ազգությամբ թուրք գրող Քեմալ Յալչընը ծնվել է 1952 թ. Դենիզլի–Թուրքիա։ Թուրքիայում ուսանել է փիլիսոփայություն, խմբագրել է «Ժողովրդի Ճանապարհը» անունը կրող պարբերաթերթը։ Իր հակակառավարական քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել փախչել  Գերմանիա, ուր 1981 թվականից ստացել է քաղաքական ապաստանի իրավունք։ Այսօր նա աշխատում է որպես ուսուցիչ Բոխում քաղաքում։
Նա գրել է բազմաթիվ փաստավավերագրական գրքեր, որոնք վերաբերում են հայերի դաժան ճակատագրին։ Վերջին տարիներին զբաղվել է նաև դավանափոխ հայերի իրողությամբ և այդ մասին լայնածավալ մի աշխատանք է հրատարակել։ Իր հրատարակած գրքերից շատերը արժանացել են մի շարք մրցանակների:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաձեռնությունների շրջանակում, ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ` 14-17 Հոկտեմբերին Նյու Յորքի  «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը, Հայաստանում առաջին անգամ պիտի ներկայացնի «Հոգիս Քեզմով կխայտա» փաստագրական թատերգութիւնը` ըստ  թուրք գրող  Քեմալ Յալչընի համանուն գրքի:
Ներկայացումները տեղի են ունենալու 14 հոկտեմբերին, ժամը՝ 19:00-ին Կյումրիի Վ. Աճեմեանի, 15 հոկտեմբերին, ժամը՝ 19:00-ին Վանաձորի Հ. Աբելյանի, իսկ 17 հոկտեմբերին, ժամը՝ 19:00-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոններում։
 
http://office.mctw.co.uk/kemal-yalcin
http://www.kemalyalcin.com/
https://www.google.am/?gws_rd=ssl#q=Kemal+Yal%C3%A7%C4%B1n
https://de.wikipedia.org/wiki/Kemal_Yal%C3%A7%C4%B1n
http://www.amazon.com/Kemal-Yalcin/e/B00JAU0R04
 
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները
1.Հ2TV
2.NT.am
3.News.am
4.Ռադիո Վան
5.Journalist.am
6.Armradio.am
7.Yerkir.am
8.Asekose.am
9.Aravot.am
10.Aravot.am
11.Arminfo.am
12.News.gisher.ru
13.Armenanow.am
14.Սպուտնիկ Ռադիոկայան 
 
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝Մարի Պետրոսյանին։ 
 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ