Ջերմություն անօթևան ընտանիքներին և երեխաներին (Ֆոտոռեպորտաժ)


Ջերմություն անօթևան ընտանիքներին և երեխաներին (Ֆոտոռեպորտաժ)

  • 16-10-2015 17:16:06   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Այս օրերին, գրեթե ամբողջ օրը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ու կամավորներն անցկացնում են տնակային ավաններում: «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագրի շրջանակներում Գյումրու խարխուլ վագոն-տնակների ապամոնտաժելուց առաջացած փայտը, բաժանվում են նույն տնակային ավանում բնակվող ընտանիքներին՝ որպես ձմռան վառելափայտ: Բազմաթիվ ընտանիքների էլ բաժանվում են հագուստներ և հիգիենիկ պարագաներ, դպրոցահասակ երեխաներին էլ պայուսակներ և գրենական պիտույքներ:
 
«Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր «Շիրակ կենտրոնի» միջոցով աջակցության ձեռք են մեկնում վագոն-տնակներում և կիսաքանդ շենք-շինություններում պարտադրված բնակվող, ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:
Մեր բարեգործական ակցիաներն հնարավոր է դարձել իրականացնել նրանց շնորհիվ.
Paros Foundation, Kololian Foundation, Herman Hintiryan, Shant, Vartan & Asya Nazarian, Hovhannes Nazarian, Vahan Kololian, Andy Sarian, Tanya Kololian, Christopher Kololian, Kamo Mailyan , Josef ev Annemarie Fritz, Hrayr Baghramyan, Давид Галстян, Alisa Adamyan:
Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական հետևյալ ծրագրերին.
 
1. «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» 
2. «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» 
3. «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն