Հորդանանի արևմտյան ափին իսրայելցի ուժայինները ձերբակալել են Համաս շարժման առաջնորդին
20-10-2015 11:46:17 | Իսրայել | Միջազգային
Հորդանանի արևմտյան ափին իսրայելցի ուժայինները ձերբակալել են պաղեստինյան իսլամիստների Համաս շարժման առաջնորդ Հասան Յուսեֆին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով ЦАХАЛа-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` Հ. Յուսուֆը մեղադրվում է Իսրայելում ընթացիկ ահաբեկչության ալիքի հրահրման մեջ:
Տեղեկացվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գործել է ներքին անվտանգության ծառայության հետ համատեղ: Ձերբակալությունը կատարվել է Բեթունիում` Ռամալահից հարավ-արևմուտք ընկած տարածքում:
Համաձայն հրապարակված տեղեկատվության` Հ. Յուսեֆի ձերբակալության մասին որոշումը կայացվել է վերջին շաբաթների ընթացքում վերջինիս կողմից արված հայտարարությունների պատճառով:
Նշվում է, որ Հ. Յուսուֆը հրապարակայնորեն խրախուսել և բարձր է գնահատել իսրայելցիների վրա կատարված հարձակումները: