Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում իրավապահներին անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության պահանջները<br />


Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում իրավապահներին անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության պահանջները

  • 23-11-2010 19:18:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սահմանափակվում են անձանց` իրավաբանական օգնություն ստանալու եւ պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է արել այսուհետ անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջները, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերի նախադեպերը:
Նոյյան տապան  -   Իրավունք