Իտալական բանտերից մեկում այսուհետ կարելի է ճաշակել եղնիկի մսով և թռչնամսով ուտեստներ


Իտալական բանտերից մեկում այսուհետ կարելի է ճաշակել եղնիկի մսով և թռչնամսով ուտեստներ

  • 04-11-2015 18:16:09   | Իտալիա  |  Հասարակություն

Միլանում գործող Բոլլատե բանտի շենքում բացվել է InGalera ռեստորանը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով «Италия по-русски»-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` ռեստորանի ղեկավարությունը վստահվել է բանտարկյալներին:
 
Ռեստորանում աշխատելու համար հրավիրել են երկու շեֆ-խոհարարների, իսկ մատուցողների աշխատանքը կկատարեն այն բանտարկյալները, ովքեր չունեն վատ սովորություններ և կախվածություններ:
Բանտի տնօրեն Մասիմո Պարիզին նշել է, որ ռեստորանի առաքելություն է բանտարկյալներին հնարավորություն տալ վերադարձնելու հասարակության հետ շփումը. «Ես ակնկալում եմ, որ ազատ արձակվելուց հետո ձերբակալվածներն այլևս հանցագործություններ չեն կատարի»,- ասել է նա: 
Տեղեկացվում է, որ ռեստորանի այցելուները  կկարողանան ճաշակել  շագանակ և եղնիկի մսով ու կոնյակով պապպարդելլե, թռչնամիս հաղարջի սոուսով: 
Ուտեստների մեկ չափաբաժինի միջին գինը կազմում է 12 եվրո: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play