Ֆինլանդիայում մահմեդական փախստականներին տեղավորել են խոզաբուծարանի նախկին շենքում


Ֆինլանդիայում մահմեդական փախստականներին տեղավորել են խոզաբուծարանի նախկին շենքում

  • 09-11-2015 16:52:58   | Ֆինլանդիա  |  Հասարակություն

Ֆինլանդիայի Հյուվինկյա քաղաքի խոզաբուծության նախկին գիտահետազոտական ինստիտուտի շենքում բացել են ներգաղթյալների ընդունման կենտրոն: Նրանցից շատերը մահմեդականներ են: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Iltalehti-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` կենտրոնը բացվել է նոյեմբերի սկզբին: 
Այդ կառույցի ներկայացուցիչների խոսքերով` ներկայումս կենտրոնում գտնվում է շուրջ հարյուր մարդ, իսկ այն կարող է տեղավորվել մինչև երեք հարյուր մարդ:
Ներգաղթյալների համար ընտրված ապարաստարանը բանավեճերի առարկա է դարձել, մասնավորապես, կարծիքներ են արտահայտվել այն մասին, որ փախստականներին նախկին խոզաբուծարանի շենքում տեղավորելը կարող է վիրավորել իսլամի հետևորդների արժանապատվությունը:
Նշենք, որ խոզի միսը մահմեդականների համար համարվում է արգելված կերակրատեսակ, քանի որ իսլամում այդ կենդանին պիղծ է համարվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն