Հարբած ֆինլանդացին կրակ է բացել փախստականների ճամբարի մոտ


Հարբած ֆինլանդացին կրակ է բացել փախստականների ճամբարի մոտ

  • 16-11-2015 19:19:27   | Ֆինլանդիա  |  Հասարակություն

Ֆինլանդիայի հարավում գտնվող Էսպո քաղաքի բնակիչը կրակ է բացել փախստականների համար նախատեսված «Ռիննեկոտի» տեղական կենտրոնի մոտ: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Yle-ին, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին՝ շաբաթ երեկոյան:
 
Կրակ բացած 47-ամյա տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Նրա խոսքերով,  նա ցանկացել է զվարճանալ, ուստի կրակել է ատրճանակից:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և ձերբակալել տղամարդուն: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարզել են, որ հանցագործը օդ է կրակել և իր մոտ գտնվողներից ոչ ոք չի տուժել:
Նույն օրը մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Լահթի քաղաքի «Հեննալա» կենտրոնում: Նշվում է, որ անհայտ անձիք աղյուսներով կոտրել են երեք պատուհան: Այդ ընթացքում շենքում մի քանի մարդ է եղել, սակայն ոչ ոք չի վիրավորվել:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն