Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 18-11-2015 19:12:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 

Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:
Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում: 
Ցուցադրվեց նաև հատուկ տեխնիկան, ներկայացվեցին ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%B5%D6%8118115.html#sthash.IodVTzjC.dpuf

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն