Առաջին անգամ Barbie տիկնիկների գովազդում տղա է նկարահանվել
23-11-2015 16:31:48 | ԱՄՆ | Մշակույթ
Mattel ընկերության Barbie տիկնիկների գովազդում առաջին անգամ նկարահանվել է տղա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Mashable-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` ընկերության հերոսն իր սերը խաղալիքների նկատմամբ արտահայտում է անթաքույց խանդավառությամբ:
Երկու աղջիկների հետ տղան գովազդում է Mattel ընկերության և Moschino իտալական նորաձևության տան համատեղ Moschino Barbie նախագիծը:
Ավելի վաղ, Moschino-ի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոտը ստեղծել էր հագուստի գարուն-ամառ հավաքածու, որի համար ներշնչանքի աղբյուր էր հանդիսացել հենց Barbie տիկնիկը:
Moschino Barbie-ի հավաքածուն սահմանափակ քանակությամբ վաճառքի է հանվել նախորդ շաբաթ: Մեկ տիկնիկի արժեքն է 150 դոլար: