Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների գիտական բացահայտումները հնարավոր է ներկայացնել աշխարհին


Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների գիտական բացահայտումները հնարավոր է ներկայացնել աշխարհին

  • 30-11-2015 12:20:01   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

15 թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների II-րդ գիտաժողովը>>:
 
Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, համալրվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնելով՝  հայկական գիտական միտքը: Մասնակցում էին Չինաստանում գտնվող, թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանցի  հետազոտողները:
Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան Նաիրա Գրիգորյանը (ՀՌՀ, Կոնֆուցիոսի կենտրոնի տնօրեն),  Ռուբեն Գինեյը (Անդին հիմնադրամ)   Մհեր Սահակյանը, Անահիտ Պարզյանը (Նանջինգի համալսարան), Մերի Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան), Կատերինա Կարդաշը (Հոնկոնգի համալսարան), Արփինե Դերոյանը (Պեկինի միջազգային առևտրի և տնտեսագիտության համալսարան), դոցենտ Միքայել Հայրապետյանը (Թիանջինի մանկավարժական համալսարան), Ռոբերտ Ծատուրյանը (Չինաստանի Ռենմին համալսարան), Մարկուս Կայսերյանը (Արևմտյան Անխուի համալսարան), Ղազարոս Բարսեղյանը (Պեկինի փոստի և հեռահաղորդակցման համալսարան)
 
ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը անդրադառնալով գիտաժողովին՝  նշել է. <<Ջերմորեն ողջունում եմ Չինաստանի հայ հետազոտողների և ուսանողների առցանց երկրորդ գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Կարևորագույն քայլ եմ համարում այստեղ սովորող մեր հայրենակիցներին նման ձևաչափով միավորելու ՝ <<Չինաստանի հայկական համայնք>> կազմակերպության և Չինաստանի հայ ուսանողական միության ավանդույթ դարձող այս նախաձեռնությունը, որն առաջին իսկ օրվանից ստացավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությունը >>:
 
Չինաստանի հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշել է, որ գիտաժողովը համախմբել է հայ ուսանողներին ու հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանով ու Չինաստանով: Գիտաժողովը նրանց հնարավորություն է ընձեռնել ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցման միջոցների շնորհիվ կիսվել գիտելիքներով ու սեփական հետազոտություններով:
Գիտաժողովի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշեց, որ գիտաժողովը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների գիտական բացահայտումները:
Գիտաժողովի միջոցով գիտական կապեր են ստեղծվում Չինաստանում գտնվող հայ փորձառու հետազոտողների ու ուսանողների միջև: Մասնակիցները տպագրվելու ու համագործակցելու առաջարկներ են ստանում տարբեր գիտական ու վերլուծական կենտրոններից: Մհեր Սահակյանն ավելացրեց. << Կարևորելով միտքն ու մարդուն՝ կապահովագրենք համայնքի լուսավոր ապագան>>:
Չինաստանում Հայկական համայնքն ու Ուսանողական միությունը ևս մեկ անգամ անհնարինը դարձրեցին հնարավոր՝ օգտագործելով ժամանակակից, նորարական տեխնոլոգիաներն ու մարդկային ռեսուրսը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play