Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց. ԼՂՀ ՊՆ


 

Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց. ԼՂՀ ՊՆ

  • 01-12-2015 11:05:42   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտությանդեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական