Լույս է տեսել գիրք՝ Սահմանադրության փոփոխությունների մասին

04-12-2015 16:56:36   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել Կարեն Վարդանյանի «Սահմանադրության փոփոխություններ. Ռիսկեր և վտանգներ» աշխատությունը, որում հեղինակը փորձ է արել վերհանել առաջարկվող և 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ռիկերն ու վտանգները, թերությունները, նախագծի ընդունման և չընդունման դեպքում հնարավոր իրավական զարգացումները։
 


Գրքի՝ թեմատիկ սկզբունքով խմբավորված  11 գլուխներում կատարվել է նախագծի հնարավորինս խորքային վերլուծություն՝ նպատակ ունենալով անդրադառնալ նախագծի բովանդակությանը և վերլուծել այն օբյեկտիվ դիրքերից՝ զերծ մնալով տարատեսակ շահարկումներից։
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, սոցիալական իրավունքների իրացման մեխանիզմների, բնապահպանության և ընդերքի, ժողովրդի կողմից իշխանության իրականացման խնդիրներին։ Առանձին տեղ է հատկացված նախագծի առանցքը հանդիսացող պետական կառավարման և դատական իշխանության համակարգերում կատարված փոփողությունների վերլուծությանը։ Գիրքը նախատեսված է ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, լրագրողների, գիտնականների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։
 
Գիրքը տարածվելու է անվճար հիմունքներով։
Կարեն Վարդանյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար