Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով Թուրքիայում ուղևորաշրջանառությունը կնվազի մինչև 70 տոկոս


Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով Թուրքիայում ուղևորաշրջանառությունը կնվազի մինչև 70 տոկոս

  • 04-12-2015 19:04:54   | Թուրքիա  |  Տնտեսություն

Դեպի Թուրքիա ռուսների այցերի սահմանափակումները կարող են հանգեցնել մինչև 70 տոկոս ուղևորափոխադրումների կրճատման:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով  tass.ru-ին, այս մասին հաղորդել է   Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը:
 
Նրա  փոխանցմամբ, այս պահին Թուրքիայում է մնացել մոտ 500 ռուս զբոսաշրջիկ:
«Մենք հիմա չենք խոսում ուղևորների մասին, քանի որ կանոնավոր ուղևորափոխադրումների անկումն էական է, մեր գնահատմամբ`  ոչ տուրիստական տոմսերի քանակը կազմում է մոտ 150 հազար»,- ասել է Դ. Գորինը հավելելով, որ այդ թվում ներառված են նաև տարանցիկ ուղևորափոխադրումները: 
Դ. Գորինը հաշվարկում է դեպի Ստամբուլ անհատական ուղևորափոխադրումների մոտ 50 տոկոս կրճատում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play