Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են


Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են

  • 08-12-2015 16:28:38   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները:
 
Ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ 
Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումների: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն