Բաղդադը չի հաստատում թուրքական զորքերի դուրս բերումն իր տարածքից


Բաղդադը չի հաստատում թուրքական զորքերի դուրս բերումն իր տարածքից

  • 14-12-2015 14:48:46   | Իրաք  |  Միջազգային

Իրաքի իշխանություններն առայժմ չեն հաստատում թուրքական զորքերի դուրս բերումն իրենց տարածքից: 
 
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Իրաքի կառավարության ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին հայտարարել է, որ ներկա պահին իրենք չունեն հստակ տեղեկատվություն այդ մասին: 
Ավելի վաղ, տեղեկատվություն էր հայտնվել, որ թուրքական զորքերը լքում են Իրաքի հյուսիսում ունեցած դիքերը:
Տեղեկացվում է, որ Անկարան նախատեսում է իր զորքերն Իրաքից տեղափոխել կոալիցիայի հովանու ներքո ԻՊ-ի դեմ պայքարի համար, որպեսզի վերացնի Բաղդադի հետ հարաբերություններում եղած լարվածությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային