Նորատուս գյուղի բնակիչները փակել են Երևան-Վարդենիս ավտոճանապարհը.Նրանք պահանջում են մարզի դատախազին


Նորատուս գյուղի բնակիչները փակել են Երևան-Վարդենիս ավտոճանապարհը.Նրանք պահանջում են մարզի դատախազին

  • 15-12-2015 13:48:57   | Գեղարքունինքի մարզ  |  Ականատեսի աչքերով

Արդեն 30 րոպեից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Մարտունի-Գավառ ավտոճանապարհի խաչմերուկում:

Նորատուս գյուղի 200-ից ավելի բնակիչներ, ի նշան բողոքի, նշված ճանապարհը փակել են, ինչի պատճառով էլ հսկայական խցանում է առաջացել և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են, որ իրենք ճանապարհը փակել են, քանի որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Արսենյանը անհիմն մարդկանց մեղադրում է ու, ըստ գյուղացիների հայտարարության, չարաշահում է պաշտոնեական դիրքը և մարդկանց անհիմն կալանքի է ենթարկում, ինչի իրավունքը նա չունի: «Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ հավատալով, որ խնդիրը կլուծվի, սակայն դատախազ Արսենյանը իրեն վեր է դասում օրենքից ու անհիմն ցուցումներ է տալիս մարդկանց»,-ասում էին նրանք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր հորդորում են քաղաքացիներին, որպեսզի բացեն ճանապարհը՝ առաջարկելով 5 հոգուց կազմել պատվիրակություն և մեկնել մարզի դատախազություն: Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են այդ առաջարկից՝ պատճառաբանելով, որ մի քանի անգամ գնացել են Գեղարքունիքի մարզի դատախազություն, սակայն հարցը չի լուծվել, օբյեկտիվ քննություն չի կատարվել, ինչի համար էլ պահանջում են, որպեսզի դատախազությունից ժամանեն նշված վայր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով