Լույս է տեսել Հրանտ Առաքելյանի «Империя перешла в наступление» մենագրությունը

16-12-2015 12:10:55   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հրանտ Առաքելյանի «Империя перешла в наступление» («Կայսրությունն անցել է հարձակման») մենագրությունը:
 


Գիրքը հրատարակվել է Մոսկվայի «Университетская книга» հրատարակչությունում: Գրքում վերլուծված են պայմանականորեն «Կայսրություն» (կենտրոնը` ԱՄՆ) կոչվող գերտերությունների գեոքաղաքական շահերը: Աշխատության մեջ ներկայացված են 2014-2015թթ. ժամանակաշրջանի տնտեսական,
ռազմաքաղաքական, դեմոգրաֆիական եւ այլ վիճակագրական տվյալներ:  Գրքի բաժինների անվանումներից իսկ երեւում են հեղինակի պատկերացումներն այդ պատմական ֆենոմենի մասին, կայսերական էլիտայի մտադրությունները, նպատակները, առաջնահերթությունները, խնդիրների լուծմանը հասնելու միջոցները, «Կայսրության» գործունեության որոշ մութ եւ գաղտնի կողմերը, ներկայիս ճգնաժամի սկզբնաղբյուրները, սանկցիաների պատերազմը, ուժերի առկա վերաբաշխումը, արտաքին ճնշմանը դիմակայելու միջոցները, գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները: 
 
Աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար