Կարաս ցանցը և Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանը դիրքապահ զինվորների կողքին


Կարաս ցանցը և Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանը դիրքապահ զինվորների կողքին

  • 24-12-2015 15:40:23   | Հայաստան  |  Բարեգործություն

Այս Ամանորին, Կարաս ազգային սննդի ցանցը և Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանը որոշում են կայացրել միասնական ուժերով ապահովել Տավուշի սահմանապահ բոլոր դիրքերը տոնական խոզի բդով:
 
Այս նպատակով, դեկտեմբերի 28-ից 30-ը Կարաս ազգային սննդի ցանցի և Բեկոն Պրոդուկտ մսաթերքի գործարանի վաճառքներից միջոցներ կտրամադրվեն նախագծի իրականացման համար: 
 
<<Մեզ բոլորիս խաղաղություն պարգևողը, սահմանը պահող դիրքապահ զինվորն է, ով մշտապես ոգեշնչման ու քաջալերման կարիք ունի` առավել ևս Ամանորի շեմին: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր հաճախորդներին, ում շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել այս նախաձեռնությունը>>, – նշեց Կարաս ազգային սննդի ցանցի սեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
 
<<Այս քայլով մենք ցանկանում ենք շնորհավորել մեր անվախ զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` մաղթելով խաղաղ ծառայություն և բարի վերադարձ>>, – նշեց Բեկոն Պրոդուկտ մսամթերքի գործարանի գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն