Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով (տեսանյութ)


Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով (տեսանյութ)

  • 13-01-2016 13:36:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Առատ ձյան   հետևանքով  վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։  Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս,  ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2, 5 մետրի:
 
Ձյունն ու բուքը դադարելուց անմիջապես հետո ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները սկսեցին ճանապարհի մաքրման աշխատանքները։  5 օր շարունակ մի քանի հերթափոխով  ճանշինի 10-ը աշխատակիցներն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Գործի էր դրվել ձյուն մաքրող ժամանակակից 7 մեքենա, որոնց միջոցով ձյունը հեռացվում էր ճանապարհից։
 
Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանի խոսքով՝  ամենադժվարը ձյան հաստ շերտի տակ տեխնիկան ճիշտ ուղղությամբ աշխատեցնելն էր։
 
«Այդ աշխատանքներում խոչընդոտներ չեղան, քանի որ շատ փորձառու աշխատակիցներ ունենք, ովքեր ծանոթ են լեռնանցքով անցնող ճանապարհի  ամեն մի ոլորանին»,- նշեց տնօրենը։
 
Կատարված աշխատանքների արդյունքում մաքրվել է 7,5 մետր լայնությամբ մոտ 20 կմ ճանապարհահատված։ Ճանշինի աշխատակիցների ջանքերի շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 18.30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն