Էբոլայից մահացության նոր դեպք է արձանագրվել Սիերա Լեոնեյում


Էբոլայից մահացության նոր դեպք է արձանագրվել Սիերա Լեոնեյում

  • 15-01-2016 12:49:38   |   |  Հասարակություն

Սիերա Լեոնեյի իշխանությունները հաստատել են մահվան նոր դեպք Էբոլա վիրուսից, որի  դադարեցման մասին երկրում հայտարարվել էր նոյեմբերի սկսզբին: korrespondent.net-ի փոխանցմամբ` մահացու հիվանդության վարակի դադարեցման մասին հայտարարելուց  հետո երկրում սկսվել էր  90 օրյա բժշկական մոնիտորինգ իրավիճակի հետ կապված: 
 
Ինչպես տեղեկացվում էր, ամերիկացի վարակաբանները Նյու Յորքի Ալբերտ Էնշտեյնի անվան Բժշկական քոլեջի գիտնականների հետ համատեղ ստեղծել են նոր ունիվերսալ պատվաստանյութ Էբոլայի դեմ, որն ի վիճակի է անմիջապես չեզոքցնել վարակի երկու ամենավտանգավոր տարատեսակները` սուդանյանը և զաիրյանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն