Աբխազիան մարտի 1-ից հրաժարվելու է թուրքական մթերքներից


Աբխազիան մարտի 1-ից հրաժարվելու է թուրքական մթերքներից

  • 19-01-2016 16:44:44   | Աբխազիա  |  Տնտեսություն

Մասամբ ճանաչված Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հրամանագիր է ստորագրել 2016 թվականի մարտի 1-ից թուրքական մթերքների ներմուծման սահմանափակումների մասին: gazeta.ru-ի փոխանցմամբ` վերոնշյալ ապրանքների ցանկում ընդգրկված է կենդանի ձուկ, թարմ կամ սառեցված ձկան ֆիլե և այլ ձկնամիս: 
 
Նույնպիսի սահմանափակումներ են դրվել նաև ներմուծվող թարմ կամ սառեցված կարտոֆիլի, լոլիկի, սոխի, սխտորի և այլ բանջարեղենի, ինչպես նաև ցիտրուսային պտուղների, խաղողի, սեխի, պապայաի, խնձորի, տանձի,  սերկևիլի, սալորի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, նաև նեկտարների վրա: 
Վարչապետի հրամանը ենթադրում է նաև Աբխազիայի տարածքում գործող Թուրքիայի քաղաքացիների կողմից ղեկավարվող ոչ կոմեռցիոն կազմակերպությունների գործունեության ժամանակավորապես դադարեցում: 
Նշվում է, որ սահմանափակումները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք ներմուծվում են անձնական օգտագործման համար և թույլատրվում են Աբխազիայի օրենսդրությամբ: 
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Աբխազիան միանում է ռուսական պատժամիջոցներին Թուրքիայի դեմ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play