Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվել է Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվել է Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

  • 25-01-2016 17:26:07   | Արմավիրի մարզ  |  Մշակույթ

Հունվարի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի` գեղանկարի և գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ: 
 
Բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: 
Այս առիթով շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Իր հերթին Ներսեհ վարդապետը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` ընձեռված հնարավորության համար, ապա, անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին, ներկայացրեց ցուցադրված աշխատանքները:
Այնուհետև շարականների կատարումներով հանդես եկավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, արվեստագետներ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: 
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 28-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ