ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները<br />


ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները

  • 27-10-2010 20:16:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ԱՍՏՐԱԽԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աստրախանում ավարտվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները` բանակցային աշխատանքը մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու եւ հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին եւ զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական