Թուրքիայում 24-ամյա լրագրողին դատապարտել են 28 ամիս ազատազրկման թվիթերում գրառում կատարելու համար


Թուրքիայում 24-ամյա լրագրողին դատապարտել են 28 ամիս ազատազրկման թվիթերում գրառում կատարելու համար

  • 12-02-2016 18:01:22   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայում 24-ամյա լրագրող Հիլյալ Քալաֆաթիին դատապարտել են 2 տարի 4 ամիս ազատազրկման թվիթերյան իր էջում հաղորդագրություն գրելու համար: Դատարանի կարծիքով` հաղորդագրությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հասցեին ուղղված  վիրավորական արտահայտություններ է պարունակել:
 
gazeta.ru-ի փոխանցմամբ` լրագրողն իր 2015 թվականին հրապարակված հաղորդագրությունում քննադատել է երկրի նախագահի գործողությունները, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: 
Չնայած նրան, որ օգտատերը ջնջել է իր հաղորդագրությունը, այնուամենայնիվ, դատախազությունը նույն ժամանակահատվածում հետաքննություն է սկսել լրագրողի դեմ: 
Դատարանում լրագրողը զղջացել է իր արարքի համար, որից հետո դատարանը որոշել է հետաձգել դատավճռի կատարումը հինգ տարով: 
Ավելի վաղ, Թուրքիայում երկու տղամարդ ութ տարի առաջ կատարված պաղպաղակի գողության համար դատապարտվել էին 13 տարվա ազատազրկման: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն