Հայ գյուտարարը ներկայացրել է նոր, հեղափոխական սարքավորումներ և տեխնոլոգիաներ (տեսանյութ)


Հայ գյուտարարը ներկայացրել է նոր, հեղափոխական սարքավորումներ և տեխնոլոգիաներ (տեսանյութ)

  • 13-02-2016 15:45:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Նոյյան Տապան»  գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող  հիմնադրամի`  «Գյուտարարների» ակումբի  անդամ, ինժեներ-հետազոտող  Արմեն Ադամովը փետրվրարի 13-ին տեղի ունեցած Գյուտաարների ակումբի հերթական հանդիպման ժամանակ ներկայացրեց նոր սարքավորումներ և տեխոլոգիաներ: 
 
Ինչպես  տեղեկացրեց  գյուտարարը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է  «Ադամովի վառարանին», «Ադամովի աշտարակին», «Դետոնացիոն պիրոլիզի» տեխնոլոգիային և Նոր սառեցնող տեխնոլոգիաներին: 
Ներկայացնելով վերոնշյալ նորարարությունները, Ա. Ադամովն ընդգծեց, որ ինքը հիմնականում ուսումնասիրում է այրումը, դետոնացիան, պայթուցիկ գործընթացները, սառեցման ստացումը:      
«Ադամովի վառարան»-ը  բազմաֆունկցիոնալ ուտիլիզացիոն վառարան է, որը պինդ կենցաղային թափոնների վերմշակման ժամանակ կարող է ջերմություն եւ էլեկտրականություն գեներացնել, իսկ «Ադամովի աշտարակ»-ը պինդ կենցաղային եւ օրգանական ծագում ունեցող թափոնների վերմշակման փոքր գործարան է:
Նրա խոսքերով` «Ադամովի աշտարակ»-ը կարող է լավագույն լուծում հանդիսանալ ջերմոցային տնտեսությունների համար։ 
Գյուտարարի փոխանցմամբ` պինդ կենցաղային և օրգանական ծագում ունեցող թափոնների վերամշակման արդյունքում ջերմությունից բացի ստացվում է նաեւ հեղուկ վառելիք, մասնավորապես, նավթ։
Անդրադառնալով տեխնոլոիական նորություններից «Դետոնացիոն պիրոլիզ»-ին` Ա. Ադամովը տեղեկացրեց, որ  նշյալ տեխնոլոգիան արագացված պիրոլիզի շատ էֆեկտիվ տարբերակ է եւ իր փոքր չափերի պարագայում արդյունավետությամբ բազմակի անգամ գերազանցում է գոյություն ունեցող  պիրոլիզի մեծ գործարաններին։
Ըստ զեկուցողի` նոր սառեցնող տեխնոլոգիաները  հնարավորություն են տալիս գործնականում առանց ծախսերի աշխարհի ցանկացած վայրում սառնություն ստանալ. «Տեխնոլոգիաները հեղափոխական են եւ լրացուցիչ գիտական ուսումնասիրությունների ու փորձարկումների կարիք ունեն»,- ասաց նա։
Ձեկուցմանը հետևեցին հարց ու պատասխաններ եւ բուռն քննարկում։ Ակումբի անդամները միահամուռ որոշեցին առաջարկել Արմեն Ադամովի սարքավորումները եւ տեխնելոգիները մտցնել  գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան»  հիմնադրամի 2016 թվականի աջակցման ծրագրի մեջ: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play