Օդի աղտոտվածության պատճառով տարեկան 5,5 մլն մարդ է մահանում


Օդի աղտոտվածության պատճառով տարեկան 5,5 մլն մարդ է մահանում

  • 13-02-2016 16:22:58   | Չինաստան  |  Հասարակություն

Ամբողջ աշխարհում ամեն տարի օդի աղտոտվածության պատճառով մահանում է շուրջ 5,5 մլն մարդ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարվել է գիտության զարգացման Ամերիկյան ասոցիացիային ներկայացված զեկույցում:
 
Էլեկտրակայանների, գործարանների, տրանսպորտի գործարկաման, ինչպես նաև ածուխի այրման հետևանքով մթնոլորտ արտանետված թունավոր միկրոմասնիկները լրջորեն մեծացնում են սրտային հիվանդությունների և թոքերի քաղցկեղի առաջացման վտանգները: 
Ուսումնասիրությունների համաձայն` օդի աղտոտվածությունն ավելի շատ է հանգեցնում մահվան, քան ոչ բավարար սնվելը, գիրանալը, թմրանյութերի օգտագործումը և ոչ անվտանգ սեռական հարաբերությունները: 
Մահացությունների կեսից ավելին բաժին է ընկնում Չինաստանին և Հնդկաստանին: Վաշինգտոնում խոշորագույն գիտական փառատոնի ընթացքում կատարված աշխատանքների մանրամասների ուսումնասիրությունից հետո հետազոտողները Չինաստանին և Հնդկաստանին կոչ են արել առաջնահերթություն դարձնել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի սահմանապակեն թունավոր նյութերի արտանետումը: 
Որոշ տեղեկությունների համաձայն` Չինաստանում տարեկան մոտ 1,6 մլն մարդ մահանում է աղտոտված օդի պատճառով, իսկ Հնդկաստանում` մոտ 1,3 մլն մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն