Հրատարակվել է Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» աշխատությունը

23-02-2016 15:34:39   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ՂԳ գլխի մեկնություն) աշխատությունը: Այն գրաբարից աշխարհաբարի է փոխադրել Ցոլակ սարկավագ Հարությունյանը: 
 


Հակոբ Պատրիարքն (1706-1764) իր երկում ի թիվս Հայ Եկեղեցու արարողակարգին, պաշտամունքին և ծիսադավանաբանական սահմանումներին վերաբերող այլ
հարցերի, անդրադարձել է նաև Սրբալույս Մյուռոնի խորհրդին ու կիրառությանը: Երանաշնորհ Պատրիարքը, մեկնելով Նարեկի ՂԳ գլուխը, հանգամանորեն բացատրում է Սրբալույս Մյուռոնի գործնական ազդեցությունը մարդկային բանականության ու հոգու վրա: 
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9097 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար