Տասը սկսնակ հայկական ընկերություններ «Դեմո օրվա» շրջանակներում ներկայացրեցին իրենց մշակած նորարար արտադրանքը


Տասը սկսնակ հայկական ընկերություններ «Դեմո օրվա» շրջանակներում ներկայացրեցին իրենց մշակած նորարար արտադրանքը

  • 24-02-2016 14:16:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2016թվականի փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում տեղի է ունեցել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը։ Միջոցառման ընթացքում մասնակից  10 ստարտափ թիմերը հնարավորություն են ունեցել իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի 220-ից ավելի մասնագետների, հավանական ներդրողների, ՏՏ ընկերությունների, տարածաշրջանային աքսելերացիայի ծրագրի ներկայացուցիչների և ձեռներեցների դատին։ 6 ստարտափերի պրոդուկտներով հետաքրքվեցին պոտենցիալ ներդրողները։
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը արդեն 2-րդ անգամ անցկացնում է սույն ձևաչափով «Դեմո օր» միջոցառումը, որը նոր մշակույթ ներկայացրեց հայկական ստարտափ էկոհամակարգում։ Թիմերը ոչ միայն ներկայացնում են իրենց կողմից մշակված պրոդուկտները, այլև կիսվում իրենց փորձով, պատմում դժվարությունների, լսում իրենց պրոդուկտների հնարավոր օգտատերերի կարծիքը։ Ստարտափ աքսելերացիայի  ծրագրի ողջ ընթացքում թիմերը խորհրդատվություն են ստանում ոլորտի փորձառու մենթորներից, կենտրոնի միջոցով կապ հաստատում պոտենցիալ ներդրողների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսից։
«Ծրագրի ընթացքում թիմերը մեծ առաջընթաց են գրանցել։ Սկզբում նրանցից շատերը ունեին ընդամենը «հում» գաղափար, իսկ ավարտին  արդեն պատրաստի պրոդուկտ, որը ներգրավել է բազմաթիվ օգտատերերի։ Վառ օրինակներից մեկը սննդի առցանց առաքման համար նախատեսված Cartly հավելվածն է, որը ընդամենը լավ գաղափար էր սկզբում։ Ներկայումս 500-ից ավել մարդ արդեն ներբեռնել է այն և ակտիվորեն կիրառում է ամենօրյա գնումները անելիս։
Բազմաթիվ ներդրողներ էին ներկա միջոցառմանը, և  հետաքրքիր է փաստել, որ միջոցառումից անմիջապես հետո արդեն 6 թիմերի հանդեպ ներդրողները ունեին մեծ հետաքրքրվածություն։», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Ստարտափ աքսելերացիայի ծրագրի նախորդ շրջաններում ընդգրկված ստարտափերից շատերը արդեն դարձել են կայուն բիզնես ոչ միայն հայկական, այլ միջազգային շուկայում` ունենալով հարյուր հազարավոր օգտատերեր և ներգրավելով 2 միլլոն ԱՄՆ դոլլարից ավելի ներդրումներ։ Նրանք ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կիրառելի են ցանկացած երկրում։  Ստարտափերից շատերը փորձում են լուծել գլոբալ խնդիրներ, այսինքն նրանց թիրախային  շուկան ընդգրկում է տասնյակ միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներ: 
Հիշեցնենք, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հիմադրվել է 2011թվականին Մայքրոսոֆթ կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով։  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play