Հրատարակվել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույցը

04-03-2016 17:37:58   | Հայաստան  |  Նոր գրքեր
ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց։
 
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջնային խնդիրներից է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակ վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաև հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման և պայքարի միջոցառումների կազմակերպումը:
 
Մի շարք մշակաբույսեր, ինչպիսին են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը, պղպեղը, մեր հանրապետությունում ունեն առաջնային կարևորություն` բնակչությանը պարենով ապահովելու և արտահանում
իրականացնելու տեսանկյունից:
 
Այս մշակաբույսերի մշակման ավելացումը հանգեցրել է հատկապես կարտոֆիլի ու լոլիկի վնասակար օրգանիզմների տարածմանը, որոնցից առավել վտանգավորների շարքին են դասվում կարտոֆլի ցեցը և լոլիկի հարավամերիկյան ցեցը:
 
Այս համատեքստում ոչ պակաս կարևորություն ունի բնագավառի մասնագետների ու ֆերմերների շրջանում իրազեկության բարձրացումը, ինչի նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմվել և 500 օրինակով տպագրվել է Հայաստանի տարածքում մորմազգի մշակաբույսերի համար վտանգ ներկայացնող կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի տարածվածության, դրանց վնասակարության բնույթի, մորֆոլոգիայի, կենսաբանական առանձնահատկությունների և այս վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մասին գրքույկը:
 
Այն անվճար տրամադրվել է ՀՀ Արարատ, Արմավիր, Արագախոտն, Կոտայք մարզերի համայնքներին, որպեսզի ջերմոցային տնտեսություններն իրազեկվեն և ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը ջերմատներում: Գրքույկը նաև կարող է պրակտիկ ուղեցույց դառնալ մասնագետների համար:
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9031 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար