«Առողջություն. առաջինը և առաջնայինը». փաստավավերագրական ֆիլմ (Տեսանյութ)


«Առողջություն. առաջինը և առաջնայինը». փաստավավերագրական ֆիլմ (Տեսանյութ)

  • 14-03-2016 15:17:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Առողջապահական համակարգի արդիականացման մասին պատմող «Առողջություն. առաջինը և առաջնայինը» փաստավավերագրական ֆիլմում Համաշխարհային բանկը ներկայացնում է Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված 10-ամյա գործունեությունը:
 
Ֆիլմում ներկայացված են ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման պետական հիմարկի» կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտում իրականացված կարևորագույն ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը:
 
Նշենք, որ ծրագրերը բխում են Հանրապետության նախագահի կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման սկզբունքից, նպատակ հետապնդելով համակարգի արդիականացումը, բնակչության համար ծառայությունների մատչելիության, հասանելիության ու արդյունավետության բարձրացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն