Ֆիլմ՝ ոչ թույլ նյարդեր ունեցողների համար


Ֆիլմ՝ ոչ թույլ նյարդեր ունեցողների համար

  • 15-03-2016 18:37:47   | Հայաստան  |  Մշակույթ

Այն կազմված է երկու մասից,ուր ընգրկվել են “Ռուսական դրվածք” և “Ստվերների ճակատամարտ” ֆիլմերը, որոնք ինքնուրույն երկու նախագիծ են, որոնց միավորում է մեկ ընդանուր պատմություն: Ֆիլմերի ռեժիսորն է Ալեքս Ամիրյանը: Նրա մինչ այդ ստեղծած ֆիլմերը ( “Winds Of Hope”,"Give me a Family" և “Silence Of The Mountains”) ոչ միայն մասնակից եղել մի շարք միջազգային փառատոնների,այլ նաև դարձել են ռեժիսորի այցեքարտը: “Կուկլովոդ” դրաման նկարահանվել է Ալեքս Ամիրյանի սցենարով,բացի այդ նա հանդիսանում է ֆիլմի ռեժիսորն և մարմնավորել է գլխավոր հերոսին Ալեքս Առոևին:
 
Ֆիլմի առաջին մասը՝“Ռուսական դրվածքը” Ամերիկայի ռուսական մաֆիայի ստեղծման պատմությունն է՝ Հենց “Ռուսական դրվածք”անունն է կրում ռուսական մաֆիոզ կազմակերպությունը,որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծում է կրիմինալ հեղինակություն,օրենքով գող Ռոդյա Կնուտը ( Ռոդիոն Սիչովը):Կազմակերպության նպատակն է հսկողություն սահմանել Նոր Ռուսաստանի բիզնեսմենների գործունեության ու կոոպերատիվ շարժման նկատմամբ: Չէ որ 80-ականների վերջին ԽՍՀՄ –ում սկսվեց սեփականության վերաբաժանում և իշխանությունը միմիանց մեջ կիսում էին նախկին կուսակցական առաջնորդները,կրիմինալ հեղինակությունները և ուժային կառույցների ներկայացուցիչները:Սակայն “Ռուսական դրվածքի” գործունեությունը չի սահմանափակվում միայն 90-ականների սկզբներին Ամերիկա արտագաղթած ռուսներով: Օրենքով գող Գեռա Բորմանը (Գերման Բրոմշտեյնը) միավորելով Նյու Յորքի անջատ ռուսական գանգստեարական խմբավորումները,սկսեց անզիճում պայքար իտալական “Կոզա Նոստրայի”,լատինոամերիկյան նարկոբարոնների և աֆրոամերիկյան սև հրեշտակների դեմ , հետապնդելով մեկ նպատակ՝վերահսկողություն հաստատել Բրայտոնի ռուսալեզու կոմերսանտների նկատմամբ:
 
ֆիլմի ռեժիսորի կարծիքով “Կուկլովոդը” ոչ միայն սուր սյուժետային, դինամիկ ֆիլմ է. * “Կուկլովոդը” թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Գանգստերների արյունալի քաշքշուների տեսարանները՝մաֆիայի իրական կյանքն է:
 
Ֆիլմում տեղ է գտել նաև սյուժեյի գլխավոր ինտրիգը՝մարդ,որի գտնվելու վայրի մասին ոչ ոք չգիտի: Նա օրենքով գող Սենյա Կուկլովոդն է (Սեմյոն Պրուդկովը)՝ “Ռուսական դրվածքի” սև կարդինալը,որի և ձեռքում մեծ բոսսերը դառնում են հնազանդ տիկնիկներ:
 
Բորմանի բանտարկությունից հետո, նրա տեղն է զբաղեցնում Ռուսաստանից ժամանած Կուկլովոդը: Այդ պահից նախկին դրվածքը վերանում է: Անտեսանելի մարդը այնպես է դասավորում խաղաքարտերը,որ գանգստերների փոխկապակցված գործունեությունը հայտնի է միայն Կուկլովոդին:
 
՝“Ռուսական դրվածքը” զուտ գանգստեարական զրուցավեպ չէ: Այստեղ ռեժիսորը փորձում է ֆիլմի հետաքրքրաժարժ սյուժեյի միջոցով, վեր հանել բազմաթիվ էմիգրանտական պրոբլեմներ,որոնց մասին ընդունված չէ խոսել: Պատահական չէ նոր երկու հերոսների՝Ալեքս Առոևի և նրա եղբոր՝ Մագայի հայտնվելը սյուժեյում:
 
Քիգբոքսինգի նախկին չեմպիոն Ալեքս Առոևը, որը ոչ մի կապ չունի մաֆիայի հետ,ճակատագրի բերումով հայտնվում է Ամերիկայում:Անցնելով էմիգրացիայի փշոտ ճամբով Առոևը ներգրավվում է Կուկլովոդի մեծ խաղի մեջ:
 
Ալեքս Ամիրյանի նախագծում կինոդերասանների կողքին նկարահանվել են,անվանի սպորտսմեններ և էստրադայի արտիստներ:Մի քանի անուն.ռուսական կինոյի դերասան Պավել Նովիկով, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Եպիսկոպոսյանը,Ռուսաստանի դերասանների գիլդիայի անդամ Իգոր Գուզունը, թատրոնի և կինոյի հայ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը, կինոյի դերասան Մաքս Ռուչկինը (ԱՄՆ) և վերջապես հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր,Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Բրոմբերգը,որը հայտնի է իր հրաշալի ֆիլմերով,ինպիսին են «Приключения Электроника» և «Чародеи»:Ֆիլմում նա մարմնավորեց օրենքով գող Կնուտի դերը:
 
Նախագծին մասնակցեցին նաև կոմպոզիտոր,երաժշտական պրոդյուսեր Արաքսիա Մուշեղյանը, “Միստեր Շլյագեր” Միխաիլ Միխայլովը,”Չիչերինա”, “Պիլիգրիմ” ռոք խմբերը,երգչուհի Դիանա Դիեզը,ռեպեր Մարկուս Ջոնսոնը (ԱՄՆ),երգիչ Պետրո Լուչենտեն (Կանադա) և վերջապես նախագծի կոմպոզիտոր Գարրի Հովակիմյանը:
 
Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ-ում (Շարլոտ,Նյու-Յորք, Դետրոյթ, Մայամի), Կանադայում (Վինզոր),Ռուսաստանում (Մոսկվա), Ուկրաինայում (Օդեսա), Բելգիայում (Բրյուսել)։
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ