Մարտի 18. օրվա իրադարձություններ. Վրաստան


Մարտի 18. օրվա իրադարձություններ. Վրաստան

  • 18-03-2016 19:30:04   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Այն տարածքի վերահսկողության ընթացքում, որտեղով անցնում է Բաքու-Սուպսա նավթախողովակը, Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Մցխեթա-Մթիանեթի շրջանի Ծիլկանի գյուղին կից հայտնաբերել են նավթախողովակից նավթի գողության փորձի փաստ: Նավթախողովակին կից հայտնաբերվել են խողովակներ և այլ առարկաներ, որոնք մատնանշում են, որ ինչ-որ անձինք պատրաստվում էին նավթախողովակի տվյալ հատվածից նավթի գողություն իրականացնել», -ասված է Վրաստանի Ներքին Գործերի նախարարության հայտարարությունում:
 
«Ռուսաստանի հետ երխոսությունից հրաժարվելը ոչ մի խնդիր չի լուծի: Ընդհակառակը, կմեծացնի խնդիրների ծավալը: Դա շատ ցավալի կերպով կանդրադառնա մեզ վրա: Եթե մենք մեզ ողջամտորեն պահենք, մեզ ոչինչ չի սպառնա», -մեկնաբանելով ռուս-վրացական երկխոսության ներկայիս դրությունը` հայտնել է Ռուսաստանի հետ հարաբերությւոնների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
 
«Շարունակվել է երկխոսությունը ռուս-վրացական կապերի ակտիվացման կոնկրետ հարցերի շուրջ այն ուղղություններով, որտեղ դիվանագիտական հարաբերությւոնների բացակայությամբ հնարավոր է առաջընթաց: Մասնակիորեն նշվել է, որ երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալը չնայած 2015թ. որոշ կրճատումներին` կրկին աճի միտում ունի: Ռուսաստանը կարևորությամբ Վրաստանի երկրորդ առևտրային համագործակիցն է: Երկու երկրների միջև զարգանում են երթևեկության կապերը: Ավտոմոբիլային փոխադրումների մեծացման շնորհիվ Մոսկվան և Թբիլիսին խորացնում են գործնական համագործակցությունը «Վերին Լարս-Կազբեկ» սահմանային անցակետում անցունակությունը մեծացնելու նպատակով: Վրաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանականների, գիտնականների, հասարակական և գործնական շրջանների միջև ուղիղ կապերի ակտիվացում է հատկանշվել: Ռուսական կողմից շահագրգռվածություն է ընգծվել հետագայում առաջադիմորեն զարգացնել Վրաստանի հետ երկկողմանի հարաբերությունները: Միաժամանակ նշվել է, որ վերջին ժամանակներս հաճախակիացած ոչ ընկերական հայտարարությունները վրացի պաշտոնական ներկայացուցիչների կողմից հակասում են կառուցողական փոխհարաբերություների խոշորագույն միտմանը», -ասված է Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունում:
«Այնպես, ինչպես մյուս բոլոր բնաավառներում մեր երկրի գյուղատնտեսությունում կան բազում մարտահրավերներ: Հատկապես հարկ է նշել այն «տնային առաջադրանքը», որը Վրաստանը ստացել է Եվրամիությունից: Վրաստանի կողմից Եվրամիության առջև վերցրած պարտականությունների մեծամասնությունը վերաբերում է հենց գյուղատնտեսության արդյունաբերությանը: Երկիրն ունի եռամյա գործողությունների ծրագիր` ուղղված նրան, որպեսզի երեք տարի անց մեր արտադրանքը մրցունակ լինի եվրոպական շուկայում: Դա մեր հիմնական նպատակն է: Մենք պետք է Վրաստանը դարձնենք գյուղատնտեսական արտադրանք արտահանող երկիր` հատկապես եվրոպական շուկայի ուղղությամբ», -մարտի 18-ին հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը:
Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տարածած տեղեկության համաձայն` «ամենացածր աշխատավարձերը 2015թ. չորրորդ եռամսյակում գրանցվել են հանրակրթական բաժնում»: «Ուսուցիչների աշխատավարձերի ծավալը կազմել է 625 լարի: Կրթության համակարգում աշխատանքի տեղավորված անձանց 70%-ից ավելին աշխատում է պետական հանրակրթական հաստատություններում: Մասնավոր բաժնում աշխատանքի է տեղավորված շուրջ 22 000 քաղաքացի: Վրաստանում աշխատում է ընդամենը 67 000 ուսուցիչ: Նրանցից 88% աշխատում է պետական դպրոցներում: Ուսուցիչների ընդհանուր քանակության 85% կանայք են: 2015թ. տվյալների համաձայն` 67 000 ուսուցիչ դասավանդում է 553 000 աշակերտի: Այդ կերպ, մեկ աշակերտի հասնում է 0,12 ուսուցիչ», -ասված է հրապարակված վիճակագրական տվյալներում: 2015թ. չորրորդ եռամսյակում ամենաբարձր աշխատավարձերը հաստատվել են ֆինանսական բաժնում: Ֆինանսական բաժնում աշխատանքի տեղավորված անձանց միջին աշխատավարձը կազմում է 1549 լարի:
Վիճակագրական տվյալների համաձայն` «երկրի ընդհանուր տնտեսական ակտիվության երկու երրորդը կենտրոնացված է Թբիլիսիում»: «Երկրի ընդհանուր ֆինանսական շրջանառության 73%-ը հասնում է Թբիլիսիին: Մայրաքաղաքը նաև առաջնորդ է քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցում: Մասնավոր բաժնում Թբիլիսում աշխատում է երկրի աշխատանքի տեղավորված անձանց ընդհանուր քանակի 65%-ը»:
«2016թ. սկզբին Վրաստանից Կատար և Սաուդիան Արաբիա է արտահանվել 11 800 գլուխ ոչխար 1 000 000 դոլար ընդհանուր արժողությամբ», -ասված է Վրաստանի Տնտեսության նախարարության հայտարարությունում:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության հայտարարության համաձայն` «մաքրման աշխատանքների անցկացումից հետո ամբողջությամբ վերականգնվել է տեղաշարժը Ծալկա-Նինոծմինդա մայրուղու Պոգա-Ռոդիանովկա ոլորաններում»:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ