Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին ահաբեկիչը հայտարարել էր դեռ օրեր առաջ
22-03-2016 17:54:50 | Բելգիա | Միջազգային
<<Իսլամական Պետություն>> ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել երեքշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
express.co.uk-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածվել քրդական հեռուստաընկերություններից մեկով: Անվտանգության հարցերով մի շարք փորձագետներ և Եվրամիության մի շարք անդամներ ևս այն կարծիքն են հայտնել, որ Բրյուսելում տեղի ունեցած վայրագությունները ԻՊ-ն է կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է theguardian.com-ը կիրակի օրը Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը տեղեկացրել էր, որ Փարիզի ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով ձերբակալված Սալամ Աբդեսլամը քննիչներին ասել էր, որ նա նոր հարձակում է պատրաստվում իրականացնել մայրաքաղաքում: <<Նա պատրաստվում էր Բրյուսելում ինչ որ բան նախապատրաստել և դա նրան կհաջողվեր, քանի որ առաջին հետախուզության ընթացքում նրա ապաստարանից մենք գտել ենք բավականին քանակությամբ զենք և զինամթերք>>,- ասել է Դ.Ռեյնդերսը: