Սիրիայից հազարավոր փախստականներ են գալիս Թուրքիա<br /> <br /> <br />


Սիրիայից հազարավոր փախստականներ են գալիս Թուրքիա


  • 03-05-2011 18:47:08   | Թուրքիա  |  Միջազգային
Աճում է զանգվածային անկարգությունների պատճառով հարեւան Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, փախստականների թիվը հասնում է մի քանի հազարի: Սիրիայի սահմանի մոտ գտնվող Հաթայ գավառում սիրիացի փախստականների համար ստեղծվել է ժամանակավոր վրանային ճամբար, բոլորին տրամադրվում են բժշկական պարագաներ, ջուր, սնունդ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է Սիրիայում բոլոր հնարավոր բացասական սցենարների զարգացմանը։ «Մենք ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ, այդ թվում տարածքներ փախստականների համար»,- ասել է նա: Թուրքական իշխանությունները կոչ են արել Սիրիային դադարեցնել ճնշումները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ եւ թույլ տալ արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների մուտքը երկիր: Անցած շաբաթ Դամասկոս է ուղարկվել թուրքական պատվիրակություն Սիրիայի կառավարության հետ քաղաքական եւ տնտեսական բարփոխումներ իրականացնելու հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play