Հրավեր Լրատվամիջոցների ֆուտզալի 4-րդ մրցաշարի


Հրավեր Լրատվամիջոցների ֆուտզալի 4-րդ մրցաշարի

  • 20-10-2010 18:49:21   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները նոյեմբերի 18-ից 30-ը հրավիրում են մասնակցելու «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 4-րդ մրցաշարին: Մրցաշարի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզումն է: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մրցաշարը կազմակերպվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարներ: Մրցաշարի կազմակերպիչները մրցանակներ են սահմանենել մրցանակային տեղեր գրաված թիմերի համար. կլինեն նաեւ անհատական մրցանակներ : Բացի դա` հատուկ մրցանակ է շնորհվելու մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողին: Նախորդ տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցեց 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր մեդիա», «Տոտալ ֆուտբոլ», «Չորրորդ իշխանություն», «Արեւածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես» եւ «Շախմատ» թիմը, որտեղ հանդես էին գալիս մեր ուժեղագույն շախմատիստները : Մասնակցության պայմանները Մրցաշարին կարող են մասնակցել լրատվամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Արգելվում է թիմերի կազմում ընդգրկել այն աշխատակիցներին, ովքեր2005- 2010 թվականներին հանդես են եկել ՀՀ ֆուտբոլի առաջնություններում: Յուրաքանցյուր լրատվամիջոց կարող է ներկայանալ 1 թիմով: Այն ԶԼՄ-ները, որոնք հնարավորություն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատվամիջոցների: Մասնակցության վճար չկա: Մասնակցության հայտը պետք է ներկայացնել մասնակիցների ցանկով, լրատվամիջոցը ներկայացնող ղեկավարի ստորագրությամբ եւ համապատասխան կնիքով: Հարկավոր է կից ներկայացնել նաեւ մասնակիցների անձնագիրների պատճեները: Հայտերն ընդունվում են մինչեւ 2010 թվականի նոյեմբերի 10-ը` ժամը 17:00: Դրանք պետք է ներկայացնել «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ` Կորյունի 19 ա հասցեով, կամ ուղարկել hkhacheryan@bridgeofhope.am, edgar.amirkhanyan@gmail.com հասցեին: Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաեւ մրցաշարի կանոնակարգը ձեռք բերելու համար դիմել Արամ Մանուկյանին (077-18-18-38): Ֆինանսական աջակցությունը՛ Դանիայի միջազգային զարգացման գործակալության
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play