Microsoft ամպային տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում


Microsoft ամպային տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում

  • 31-03-2016 18:22:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Microsoft ամպային տեխնոլագիաների կիրառմումն ամբողջ աշխարհում նոր հնարավորություններ է ստեղծում կազմակերպությունների ծախսերը նկատելիորեն տնտեսելու, եկամուտն օպտիմալացնելու և հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Հայաստանում Microsoft ամպային տեխնոլագիաների կիրառման առանձնահատկություններին, դրանց ներկային ու ապագային ծանոթացնելու   նպատակով մարտի 31-ին Microsoft ընկերությունն առաջին անգամ կազմակերպեց հանդիպում-սեմինար ՏՏ ոլորտը լուսաբանող հայաստանյան լրագրողների համար:  
 
Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանի խոսքերով` ամպն ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման նոր մոդել է, որն ինտերնետի օգնությամբ օգտագործվում է որպես ծառայություն, որի դիմաց վճարվում է ըստ օգտագործման ծավալի: 
Ըստ նրա` տվյալների պահպանման և վերլուծման համար անհրաժեշտ ՏՏ լուծումներն ու ռեսուրսները կարելի է պարզապես վարձակալել որպես պատրաստի ծառայություն և լրացուցիչ գումար չծախսել այն գնելու, ինտեգրելու և այլնի համար: 
«Ամպաին տեխնոլոգիաների մասին հանրության իրազեկման մակարդակը բավականին ցածր է, ուստի հույս ունենք, որ ծրագրավորողները և ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողները կօգտվեն Microsoft-ի տեղեկատվական տեխնոլոգիաներից, միաժամանակ իրենց փորձը կփոխանցեն հանրության լայն զանգվածներին»,- ասաց Լ. Կորկոտյանը: 
Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակից, ծրագրավորման տեխնոլոգիաների փորձագետ Լևոն Հովհաննիսյանը,  ներկայացնելով ամպային տեխնոլոգիաների կիրառմամբ լուծվող խնդիրները հատկապես բիզնեսի ոլորտում, նշեց. «Համակարգչային ինֆրակառուցվածք ստեղծելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, երկար ժամանակ և մասնագիտական փորձ. եթե հինգ, տաս կամ հիսուն հոգանոց  կազմակերպություն է ստեղծվում, ապա նրա համար կամ դա մեծ խնդիր է, կամ պահանջվում են մեծ ներդրումներ, մինչդեռ ամպային տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս բիզնեսին կառուցել ցանկացած բարդության ենթակառուցվածք հաշված րոպեների ընթացքում, հեշտությամբ ավելացնել և պակասեցնել հաշվողական ռեսուրսները՝ ըստ ընթացիկ պահանջի, լինել պատրաստ ծանրաբեռնվածությունների սպասելի և անսպասելի թռիչքաձև աճերին և այլն»:
Նրա փոխանցմամբ` Հայաստանում ամպային տեխնոլոգիաների կիրառմանն են անցնում ոչ միայն կայացած կազմակերպությունները, այլև նորաստեղծները, որոնց զգալի հատվածն իր բիզնեսը կառուցում է անմիջապես ամպերում: 
Ի դեպ` Microsoft ընկերությունը մեծապես աջակցում է ամպերում բիզնես կառուցող նոր ընկերություններին` վերջիններիս BizSaprk ծրագրի շրջանակներում տրամադրելով մինչև 750 դոլարին համարժեք անվճար ամպային ռեսուրսներ. Վերջին երեք տարիներին նման անվճար ամպային ռեսուրսներ ստացել են շուրջ 40 նորաստեղծ կազմակերպություններ: 
«Ամպային տեխոնոլգիաները սերվերային բարդ ինֆրակառուցվածքները դարձնում են հասանելի ցանկացած բարդության կազմակերպության համար, լինեն դրանք մեծ, թե փոքր»,- ընդգծեց Լ. Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով` Microsoft ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ամպային տեխնոլոգիաների օգտագործման անվտանգությանը: Microsoft-ի ամպային լուծումները՝ անկախ դրանց գտնվելու վայրից համապատասխանում են Եվրամիության անհատական տվյալների պահպանման օրենսդրության բարձր ստանդարտներին:
Հայաստանում Microsoft ամպային տեխնոլոգիաներն հաջողությամբ կիրառվում են տասնյակ ընկերությունների կողմից, ինչպիսիք են Volo, Lime Tech, GGTaxi, Teamable,  Solo Learn, 7Smart, LocalZ  և ուրիշներ: 
Volo ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանի պնդմամբ` «խելացի» ամպերը ոչ միայն հնարավորություն է տալիս կազմակերպություններին ծախսերը նկատելիորեն կրճատելու,  այլև բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու ապահովությունը. «Լինելով ՏՏ ընկերություն` մեզ համար ևս դժվար էր ադապտացվել Microsoft Azure-ին, սակայն մի օր հասկացանք, որ խիստ կարևոր է սեվերների արագությունը բարձրացնելը և սկսեցինք մեր կայքը տեղափոխել ամպային տեխնոլագիաների վրա. արդյունքում ներկայումս ունենք վեց-յոթ սերվերներ, որոնք րոպեների ընթացքում տարբեր խնդիրներ են լուծում»,- ասաց նա: 
Ամփոփելով հանդիպումը՝ Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը հավելեց, որ ամպային տեխնոլոգիաները անսահման հնարավորություններ են ընձեռնում հայկական բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման համար։  Մինչև տարեվերջ նրանք ներկայացնելու են մի քանի թիրախային ծրագրեր, որոնք կօգնեն հայկական բիզնեսին չորրորդ ինդուստրիալ հեղափոխության մաս կազմել։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play