«Հայփոստ»-ը հայտարարել է փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ


«Հայփոստ»-ը հայտարարել է փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ

  • 03-05-2011 17:54:23   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի հանրապետության անկախության 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է Փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով: «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը» թեմայով մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան եւ նյութի ընտրությունն ազատ է, նորամուծությունների կիրառումը` խրախուսելի: Հաղթողների համար սահմանված են. Առաջին մրցանակ - 2 000 000 ՀՀ դրամ, Երկրորդ մրցանակ - 1 000 000 ՀՀ դրամ, Երրորդ մրցանակ - 500 000 ՀՀ դրամ: Հայտերի հանձնման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Հավելյալ տեղեկությունների համար մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել (+37410) 514 768 հեռախոսահամարով կամ այցելել www.haypost.am կայք: Հայփոստ ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play