Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են ընթանում. Փարիզում կան ձերբակալվածներ


Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են ընթանում. Փարիզում կան ձերբակալվածներ

  • 05-04-2016 18:37:53   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Փարիզում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում կապված աշխատանքային օրենսդրության բարեփոխման հետ. Արդյունքում ձերբակալվել են ակցիայի շուրջ 130 մասնակիցներ:  korrespondent.net-ի փոխանցմամբ` ցուցարարների շարքերում եղել են երիտասարդների այնպիսի խմբավորումներ, որոնք ագրեսիվ են տրամադրված եղել, իսկ նրանց դեմքերը թաքցվել են գլխարկներով ու վիրակապերով:
 
Վերջիններս ոստիկանության ուղղությամբ նետել են քարեր, ձվեր և շշեր, իսկ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Ուսանողների և բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաներ են իրականացվել նաև Մարսելում և մի շարք այլ քաղաքներում: 
Նշենք, որ նմանատիպ բնույթի ակցիաներ վերջին ամիսների հաճախակի են անցկացվում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որոնց արդյունքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն