ՏՀՏ ԳՄ-ն պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում


ՏՀՏ ԳՄ-ն պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում

  • 06-04-2016 15:22:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Վերջին   օրերի   իրադարձությունները   ամբողջ   աշխարհին   ցույց տվեցին ինչպես հայկական զինված ուժերի մարտական բարձր ոգին, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համախմբվածությունը:
 
ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:
Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ հավաստիացնում ենք բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով:
Ազգային կոնսոլիդացման ընդհանուր ֆոնի վրա կոչ ենք անում ամբողջ գործարար հանրությանը շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով և նվիրումով:
Եվ վերջում դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր   աշխատակից   կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1%   փոխանցի համապատասխան հիմնադրամին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն Տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբեռանվտանգության համակարգի արդիականացման նպատակով:
 
 
ՏՀՏ գործատուների միություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play