Մշակութային աջակցություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշվող ազգային փոքրամասնություններին


Մշակութային աջակցություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշվող ազգային փոքրամասնություններին

  • 08-04-2016 17:35:29   |   |  Հասարակություն

Տեխնիկական  գիտությունների դոկտոր, ՀՊՃՀ պրոֆեսոր, «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն, հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի հեղինակ Էդիկ Մանուկյանն օրերս Ադրբեջանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին`թալիշներին և լեզգիներին մշակութային օժանդակություն հատկացնելու մասին նամակով դիմել է ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: 
 
Է. Մանուկյանը նամակում պատկան մարմիններին տեղեկացրել է, որ իր ղեկավարած գիտական խումբը վերջին տասը տարիների ընթացքում զբաված է ինտերնետային բազմալեզու բառարանների  մշակումով,  որտեղ այժմ ընդգրկված է 14 ռեգիոնալ և եվրոպական լեզուներ, այդ թվում նաև թալիշերեն և լեզգիերեն: Այժմ առկա է թալիշերենից դեպի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն, թուրքերեն, քրդերեն, լեզգիերեն, լատիներեն  և զազակի լեզուներով բառարաններ, եթե հաշվի առնվի այս անցումների երկկողմանիությունը ապա ՝ թվով քսան բառարան (յուրաքանչյուրում 30-40 հազար բառ): Նույնքան բառարան ապահովում է նաև լեզգիների համար:
Նամակում, մասնավորապես, գրված է. «Հայտնի է,  որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է ազգային փոքրամասնությունների`  թալիշների ու լեզգիների մշակութային ձուլման քաղաքականություն: Այս օրերին արդիական է դառնում Ձեզ ենթակա կառույցների բանակցությունները նշված ազգային փոքրամասնությունների մտավորական շրջանների հետ: Որպես դրական ներդրում այդ ազգերի հետ բարեկամական կապերի հաստատման գործում` կարող եք հանդես բերել հայերի կողմից նման մեծածավալ մշակութային արժեքի նվիրատվությունը: Եվ դա թող լինի մեր կոլեկտիվի որոշակի օժանդակությունը Ղարաբաղյան հարցի լուծմանը: Համարենք, որ այս արդյուքները Հայաստանի նվերն է նշված ազգային փոքրամասնություններին և օժանդակում է նրանց լեզվապահպանությանն ու կապերին արտաքին աշխարհի հետ»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play